Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի մեծ մասը գնել է լեհական ընկերություն: Նախ՝ շատ պարզ ու հակիրճ, թե ինչ է բորսան:
Պատկերացրեք՝ դուք ունեք ապրանք, բայց չունեք գնորդ, իսկ ձեզ շտապ ֆինանսական նոր միջոցներ են անհրաժեշտ բիզնեսը շարունակելու համար: Ֆինանսական բորսան այն հարթակն է, որտեղ հանդիպում են բաժնետոմսերի, պարտատոմսերի գնորդն ու վաճառողը:
Բիզնեսը, որի բաժնետոմսը գնել եք, ձեր տված փողը դնում է շրջանառության մեջ, հավելյալ արդյունք ստեղծում ու եկամուտ ապահովում նաև ձեզ համար՝ նախօրոք համաձայնեցրած տոկոսի չափով: Աշխարհում կայացած բիզնեսը վարկերին այլընտրանք հենց բորսան է դիտարկում:
Հիմա Հայաստանի բորսայի մասին: Լեհական ընկերության մուտքը գուցե ակտիվացնի բաժնետոմսերի շուկան երկրում, և բիզնեսը սկսի դիտարկել ֆոնդային բորսաների միջոցով ներդրում ներգրավելու հնարավորությունը:
Բորսայում շարժի ակտիվացումից փող կաշխատի նաև լեհական ընկերությունը: