Գալիք ամսից ֆինանսական շարժը ակտիվացնելու և այդ ոլորտում հմտություններ ձեռք բերելու կարիք կունենան նաև թոշակառուները:
Կառավարության որոշմամբ՝ թոշակն անկանխիկ ծախսելու դեպքում տարեցները կարող են ստանալ թոշակի 10 տոկոս գումարի վերադարձ, սակայն ոչ ավելի, քան 5000 դրամ:
Վերադարձի բեռի կեսը պետությունն է հոգում, կեսը՝ այն բանկերը, որոնք միացել են ծրագրին:
Այսպիսով, կառավարությունը փորձում է մեծացնել անկանխիկ գործարքների քանակը ու կրճատել ստվերը: Թոշակառուներին գումարի վերադարձի լուրը, իհարկե, ուրախացրել է, բայց կոնկրետ ինչ պետք է անեն, դեռ լավ չեն պատկերացնում: