ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են ՀՀ և Ադրբեջանի տարածքներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ մոտեցումները:
Եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. հունիսի 1-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն արցախցիների նկատմամբ կատարել են 89 հանցագործություն. Արցախի դատախազություն:
Ադրբեջանում արգելափակել են ռուսական «ՌԻԱ Նովոստին»՝ Արցախի պետնախարարի հետ հարցազրույցի համար:
Մակրոնը հայտարարել է, որ կես տարվա ընթացքում Պուտինի հետ հեռախոսով զրուցել է առնվազն 100 ժամ:
Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում. Բլինքեն:
Ստոլտենբերգը Մարինի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցելու հեռանկարը:
Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Աթենքում Քրդստանի աշխատավորական կուսակցության ցույցերի ֆոնին:
Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություն կանցկացնի իր անվտանգությունն ապահովելու համար. Էրդողան:
Լեգենդների հրաժեշտի հանդիպում Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականների միջև: