ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վաշինգտոնում Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի հետ քննարկել է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության հեռանկարը: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Քննարկել ենք Թուրքիայի մտահոգությունները հաշվի առնելու և ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը առաջ մղելու անհրաժեշտությունը»,- գրել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները մայիսի 18-ին կազմակերպության գլխավոր քարտուղարին պաշտոնապես հանձնել են իրենց պետությունների անդամակցության հայտերը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի աջակցի Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրների անդամակցությանը, քանի դեռ Ստոկհոլմն ու Հելսինկին չեն փոխել իրենց վերաբերմունքը Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ: