Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Նոր Նորք վարչական շրջանը: Գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 15 հասցե:
Աշխատանքների ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:
Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման համար աշխատանքներում ներգրավվել է 31 միավոր հատուկ տեխնիկա: