Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը:
Առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են եղել խորհրդարանի Սենատի և Մաժիլիսի ղեկավարության, պաշտպանության նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
Անդրադարձ է եղել ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությանը, քննարկվել են հանրաքվեի անցկացման գործընթացներին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև հանդիպումներ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների հետ: