Թեհրանը ողջունում է Եմենում հրադադարը ևս երկու ամսով երկարաձգելու մասին համաձայնագիրը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Իրանը հուսով է, որ հիշյալ ջանքերի լույսի ներքո կհաջողվի լիովին վերացնել շրջափակումը, հաստատել ամուր հրադադար և գտնել հակամարտության քաղաքական լուծում»,- մեկնաբանել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Թեհրանը ջանքեր կգործադրի արդար խաղաղության հասնելու համար:
Հունիսի 2-ին Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգը հայտնել էր, որ Եմենում հակամարտության կողմերը համաձայնել են ևս երկու ամսով երկարաձգել հրադադարը: