Վերջին կես տարում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցների ընդհանուր տևողությունը կազմել է առնվազն 100 ժամ՝ հայտարարել է Էմանուել Մակրոնը:
«Իրավիճակն Ուկրաինայում իսկապես բարդ է, այդ պատճառով ես այդ հարցին այդքան ժամանակ և էներգիա եմ նվիրել»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը:
Նա հավելել է, որ այդ բանակցությունները գաղտնի չի պահել և դրանք վարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքով:
«Չի կարելի նվաստացնել Ռուսաստանը: Երբ մի օր ռազմական գործողություններն ավարտվեն, մենք կկարողանանք դիվանագիտության միջոցով ճանապարհ հարթել ճգնաժամից դուրս գալու համար: Ես համոզված եմ, որ Ֆրանսիան պետք է միջնորդի դեր կատարի»,- ընդգծել է Մակրոնը: