Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը լրջորեն ազդում է համաշխարհային խաղաղության, համընդհանուր բարգավաճման և պարենային անվտանգության իրավիճակի վրա: Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը:
Նրա տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական հատուկ գործողության 100 օրվա ընթացքում ավելի քան 6,6 մլն մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինան:
Ֆորին օֆիսի ղեկավարը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան ռազմական օգնության ծրագրի շրջանակներում Կիևին 10 հազար հրթիռ է մատակարարել:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ պարենային ճգնաժամն աշխարհում սկսվել է Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ, իսկ արևմտյան պատժամիջոցները դարձել են պարենի մատակարարումների խախտման հիմնական պատճառներից մեկը, ինչն էլ բարդացրել է իրադրությունը: