Եվրոպական միությունն աշխատում է հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթի մշակման ուղղությամբ՝ հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին:
Նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի հետ կապված աշխատանք է սկսվել։
Դիվանագետը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է խստացնի սահմանափակումները գազի ներմուծման ոլորտում և անջատի ռուսական մի շարք բանկեր SWIFT համակարգից, մասնավորապես՝ «Գազպրոմբանկը»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև էմբարգո սահմանել այն տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել արդյունաբերության մեջ: