ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման մասին քննարկումներն այժմ անիմաստ են՝ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Շնորհակալ ենք երկրներին, որոնք ցանկանում են հանդես գալ որպես միջնորդ, սակայն նման հանդիպում դեռևս նախատեսված չէ»,- նշել է Մարիա Զախարովան։
Նա հավատացրել է, որ Մոսկվան պատրաստ է հացահատիկ մատակարարել դրա կարիքն ունեցող բոլոր երկրներին, սակայն Արևմուտքը նախ պետք է չեղարկի նման մատակարարումներին խանգարող հակառուսական պատժամիջոցները։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Թուրքիան վերածվել է լոգիստիկ, բեռնափոխադրումների համար տարանցիկ կենտրոնի՝ հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Պետք է հզորացնենք մեր ենթակառուցվածքները, քանի որ Չինաստանն այլևս չի կարողանում Ռուսաստանով բեռներ տեղափոխել դեպի Եվրոպա: Ահա, առաջիկա օրերին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի ԱԳ և տրանսպորտի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում: Ղազախստանն էլ իր արտադրանքը չի կարողանա ՌԴ տարածքով Եվրոպա ուղարկել: Միակ այլընտրանքը Թուրքիան է»,- նշել է դիվանագետը, հավելել՝ Անկարան ջանում է ճգնաժամերը վերածել հնարավորությունների:
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը զգուշացրել է՝ երկրի Զինված ուժերը հարվածներ կհասցնի Ռուսաստանին թիրախավորելու մասին որոշումներ կայացնող կենտրոններին, եթե Կիևն օգտագործի ամերիկյան զենքերը ռուսական տարածքների դեմ։
«Մոսկվան ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Ուկրաինային զենք մատակարարելու հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվել է։ Ջո Բայդենը հավատացնում էր, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր չեն մատակարարի, իսկ հետո HIMARS համակարգեր ուղարկեցին»,- պարզաբանել է Դմիտրի Մեդվեդևը։
Ուկրաինան ԱՄՆ-ի տրամադրած համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով չի թիրախավորի Ռուսաստանի տարածքը՝ հավատացրել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է Վաշինգտոնին, որ իր երկիրը Ռուսաստանի տարածքի վրա չի հարձակվի։
ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը՝ ասված է կառույցի հաղորդագրության մեջ։
Այսպիսով՝
- ԵՄ երկրներն առաջիկա 6 ամսվա ընթացքում կհրաժարվեն ռուսական նավթից,
- աստիճանաբար կդադարեցվեն Ռուսաստանից ծովով նավթի մատակարարումները ծովով աստիճանական դադարեցում․ ժամանակավոր բացառություն է արվում խողովակաշարերի մատակարարումների համար,
- Սբերբանկը, Ռոսսելխոզբանկը և Մոսկվայի վարկային բանկի կանջատվեն SWIFT համակարգից,
- Եվրոպայում կարգելվի մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։
ԵՄ խորհուրդը տեղեկացրել է, որ Բուլղարիան և Խորվաթիան ժամանակավորապես կշարունակեն ռուսական նավթ ստանալ ծովով և Ռուսաստանից նավթամթերք ներկրել։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունից հայտնում են՝, կողմերը դադարեցրել են կրակը, կան վիրավորներ, ընթանում են բանակցություններ՝ պարզելու միջադեպի պատճառները։
Ավելի վաղ՝ ղրղզական կողմը հայտարարել էր, որ Տաջիկստանը լրացուցիչ ուժեր և ծանր զինտեխնիկա է տեղափոխում հակամարտության գոտի։
Երկու պետությունների սահմանին իրավիճակը սրվել է հունիսի 3-ին։ Ղրղզական կողմի տվյալով՝ տաջիկ զինծառայողներն անօրինական կերպով ներխուժել են երկրի տարածք, հրաժարվել հեռանալ, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել։