Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 26, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 8-ական, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 3, ծանր վիրավորանքի և թմրանյութի իրացման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ծեծի և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: