Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր գումարված նիստում որոշել է հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, անցկացնել խորհրդարանական լսումներ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին թեմայով: