Հունիսի 3-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Հյուրերին ներկայացվել են ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը:
ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և Նիկոս Խարդալիասը կարևորել են հայ-հունական բարեկամական կապերի և փոխգործակցության զարգացումը, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում: