Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- տեղեկացնում են ԱՆ-ից:
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում ցուցարարները շշերով և քարերով հարվածել են ոստիկաններին: Կան բերման ենթարկվածներ: