Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին: Քաղաքապետը Ֆեյսբուքում գրել է.
Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցն ավարտելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած Ձեր հարուստ գիտելիքները կօգնեն Ձեզ դառնալ համայնքի արժանավոր քաղաքացիներ և դրանք կիրառել ի նպաստ մեր երկրի և ժողովրդի հետագա բարգավաճման։
Բարի երթ և կանաչ ճանապարհ»: