«Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում ցուցարարները շշերով և քարերով հարվածել են ոստիկաններին: Կան բերման ենթարկվածներ:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ժամը 21:10-ի դրությամբ շտապօգնության մեքենայով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը։
Ավելի վաղ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովում էին, որտեղ արտահերթ նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել։