ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` ժամը 22:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում:
ԱՆ-ն նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնի:
«Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է»,- հայտնում են նախարարությունից:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ հայտնում է, որ ժամը 22:30-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 28-ն է:
Տուժածներից 21-ը ոստիկաններ են, 7-ը` քաղաքացիական անձինք: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնությունը` ողջ ծավալով:
Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է, մյուս 27-ը գտնվում են հետազոտման փուլում: