Հունիսի 2-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:
Հյուրերին ներկայացվել են ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը, քննարկվել են ռազմական կրթության ոլորտի բարեփոխումներին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: