Վաշինգտոնը պետք է դադարեցնի Թայվանի հետ պաշտոնական ցանկացած շփում, ինչպես նաև աջակցությունը կղզու անկախության կողմնակիցներին:
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չաո Լիցյանը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ի և Թայվանի ներկայացուցիչները մտադիր են տնտեսական կապերի ամրապնդման հարցով մի շարք խորհրդակցություններ անցկացնել։
«Այս ամենը «Մեկ Չինաստան» սկզբունքի խախտում է և չի նպաստում Թայվանի նեղուցում խաղաղությանն ու կայունությանը»,- նշել է Չաո Լիցյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները վտանգում են Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները։