ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Ուկրաինայում հակամարտությանը՝ համոզմունք է հայտնել դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։
«Չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում առկա որոշ տարաձայնություններին՝ կողմերը միակարծիք են, որ կառույցը չի դառնա այս հակամարտության կողմ: Ջո Բայդենն էլ չի փոխել իր դիրքորոշումը. մենք ամերիկյան զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա»,- ընդգծել է Սմիթը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այս փուլում Թուրքիայի միջնորդությամբ անցկացվող ռուս-ուկրաինական շփումներում դիվանագիտական առաջխաղացում չի ակնկալում, քանի որ Մոսկվան, պաշտոնյայի համոզմամբ, պատրաստ չէ դիվանագիտական լուրջ աշխատանքներ տանել՝ հակամարտությունը կարգավորելու համար։