ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Քննարկվել են «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում․ Արևելյան գործընկերության առաջնահերթությունները 2020-ից հետո» փաստաթղթի ներքո ԵՄ կողմից ակնկալվող ֆինանսավորման Ուղենիշ 1-ի՝ «Աջակցություն կայուն, նորարար և մրցակցային տնտեսությանը․ ուղղակի աջակցություն 30000 ՓՄՁ-ների» շրջանակներում ներկայացված ծրագրերը։
Կարևորվել է ՓՄՁ զարգացմանն ուղղված ծրագրերի առաջնահերթությունների ապահովումը, ինչպես նաև ծրագրերի թիրախային և արդյունավետ իրականացումը»,- նշված է գրառման մեջ։