Սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Դա է եղել պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում:
«Մենք կքննարկենք, և, հուսով եմ՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»,- ասաց Գրիգորյանը: