Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները հնարավոր են միայն Մոսկվայի պայմանները հաշվի առնելու դեպքում, սակայն ռուսական կողմը չի պատրաստվում համոզել Կիևին՝ հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Եթե Կիևում կամք ունենան, գուցե, վերջապես, ազատվեն արտաքին բացարձակ կառավարումից, գիտակցեն այն ամենը, ինչ տեղի ունեցավ: Այն պայմաններով, որոնք ձևակերպել է Ռուսաստանը, բանակցային գործընթացը հնարավոր է»,- ասել է Մատվիենկոն՝ հավելելով, որ Մոսկվան չի շտապեցնելու Կիևին որոշում կայացնելու հարցում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պայմանները չընդունելու դեպքում որևէ բանակցություն չի կարող տեղի ունենալ: