ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիմա էլ հաղթում ենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում` Ալբանիայում:
Ռաֆիկ Հարությունյանն առաջին ոսկին է բերում Հայաստանին:
Հաջողություն մեր մյուս մարզիկներին: Դուխով»:
Հիշեցնենք, որ Ռաֆիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը: