Ընդդիմության գործողություններին ու նախարարներին ուղղված պահանջին անդրադարձել է նաև արդարադատության նախարարը:
Կարեն Անդրեասյանը նշել է, որ Արցախի զգայուն խնդիրը չպետք է այդքան պարզունակ դարձնել, և ընդգծել, որ չի խուսափել ընդդիմության հետ հանդիպումից, պարզապես այդ օրը Սահմանադրական հանձնաժողովի նիստ էր, ընդդիմությունը կարող էր իրեն այդտեղ հանդիպել:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Տեսա, որ մեզ հարցնում են՝ դուք մեր ու ժողովրդի հե՞տ եք, թե՞ մեր դեմ եք: Ես ուզում եմ ասել, որ, հարգելինե՛րս, ես ժողովրդի հետ եմ, բայց ես չեմ գտնում, որ դուք ժողովրդի հետ եք, որովհետև ժողովուրդը կոնկրետ իր կամքը արտահայտել է 2021 թվականի ընտրություններին:
Այն, որ դուք ունեք մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար աջակից, դա դեռ չի նշանակում, որ դուք ժողովուրդն եք, և մենք էլ, երբ ձեզ հետ չենք քաղաքականապես, ուրեմն ձեր դեմ ենք կամ առավել ևս ժողովրդի դեմ ենք: