ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոսի հիվանդանոցի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է 3-5 մարդ, մի քանիսը վիրավորվել են:
Ամերիկյան որոշ աղբյուրներ հայտնում են, որ սպանվել է նաև ենթադրյալ հրաձիգը։
Նշվում է, որ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բժշկական հաստատության մոտ հրացանով տղամարդ է զբոսնում։ Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, շենքում հրաձգություն է սկսվել։