Չճանաչված Մերձդնեստրի արտգործնախարար Վիտալի Իգնատևը կոչ է արել ճանաչել հանրապետության անկախությունը։ Նրա խոսքով՝ Մոլդովան ոչինչ չի արել լարված իրավիճակը քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծելու համար։
«Բանակցային գործընթացը լճացման փուլում է, նախկինում ստորագրված համաձայնագրերը չեն կատարվում, արգելափակված են որոշակի ապրանքների, դեղորայքի մատակարարումները։ Երկխոսությունը դադարեցվել է հենց Մոլդովայի նախաձեռնությամբ»,- նշել է Իգնատևը։
Երկրի ղեկավարի կարծիքով՝ Քիշնևը չգիտի՝ ինչ դիրքորոշում զբաղեցնել Մերձդնեստրի հետ հարաբերություններում։
«Մոլդովան ձգտում է դեպի Ռումինիա»,- պարզաբանել է պաշտոնյան։