Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում են Վրաստանի կառավարությունից, Ղարիբաշվիլին շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան առողջություն ու հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին` բարօրություն ու բարգավաճում:
Զրույցի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջև գործընկերային ու բարեկամական սերտ կապերը: Կողմերը նաև քննարկել են գործընկերության ամրապնդման հնարավորությունները, պայմանավորվել մոտ ապագայում հանդիպել: