Ֆրանսիացի հարյուրավոր դիվանագետներ Փարիզում մասնակցել են Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակիցների համընդհանուր գործադուլին։ Նախարարական պալատի դիմաց հավաքված ցուցարարները բղավել են՝ «Դիվանագիտությունը վտանգված է»՝ հայտնում են լրատվամիջոցները։
Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցները ցույց են տալիս իրենց անհամաձայնությունը իշխանությունների հաստատած կազմակերպչական բարեփոխումներին:
Ֆրանսիայի ԱԳՆ աշխատակիցները մտահոգված են, որ դիվանագետի մասնագիտությունն աստիճանաբար կվերանա, քանի որ վերջին երեք տասնամյակների ընթացքում դիվանագիտական ծառայության աշխատակիցների թիվը կրճատվել է 50%-ով․ միայն 2017 թ.-ից հետո 3 հազար պաշտոն է պարզեցվել։
Սա 1588 թ. հիմնադրված նախարարության պատմության մեջ երկրորդ նման բողոքի ակցիան է: Վերջին անգամ դիվանագետները գործադուլ էին հայտարարել 2003 թ․: Նրանք բողոքում էին դիվանագիտական ծառայության ֆինանսական աջակցության կրճատման դեմ։