Կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է: Այս պահին ունենք արդեն ավելի քան 2600 դիմում, և, կարծում եմ՝ որ վերջին օրերին դիմումների հոսքն ավելի կմեծանա՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նա հայտնեց, որ արդեն 475 ուսուցիչների շրջանում, որոնք այս ամիս կստանան բարձրացված վարձատրությունը, կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ, և խոսքը մեկ ուսուցչի մասին չէ:
«400 հազար դրամ ստացող ունենք երկու տասնյակից ավելի ուսուցիչներ, որոնք արդեն իրենց աշխատանքի արդյունքում վաստակել են այս վարձատրության չափը»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
Այդ 475 ուսուցիչներից 130-ն ունեն նաև տարակարգի հավելավճար:
«Փաստացի մենք ունենք կոնկրետ դեպքեր, երբ արդեն մեխանիզմը գործում է, և այդ բարձրացված վարձատրությունն իրականություն է»,- ասաց նա: