2021 թ. «Տնտեսական մրցակցության պաշտպանության» ծրագրի իրականացման համար տրամադրվել է 529.7 մլն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 98.5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 22.9 տոկոսով. նշել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
2021 թ. տնտեսական մրցակցության իրավիճակը գնահատելու համար կատարվել է 104 ուսումնասիրություն՝ նախատեսված 100-ի փոխարեն: Միջոցառման ծախսերը կազմել են 529.5 մլն դրամ, որոնք կատարվել են 98.5 տոկոսով:
Ըստ Գեղամ Գևորգյանի՝ 2021 թ. հանձնաժողովը հարուցել է հակամրցակցային համաձայնություններ՝ երկու վարույթ, գերիշխող դիրքի չարաշահում՝ 15 վարույթ, անբարեխիղճ մրցակցություն՝ 90 վարույթ, իսկ վարչական բողոքների քանակը 6 է: Հաշվետու տարում տուգանքները կազմել են 64 մլն:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվի ներկայացուցիչ Սերգեյ Աղինյանը նշել է, որ հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման ծրագրի շրջանակում հաշվետու տարում հատկացվել է 832.7 մլն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 97.7 տոկոսը:
Ոլորտի կարգավորման միջոցառման շրջանակում 2021 թ. ընթացքում տրամադրվել է 27 լիցենզիա՝ կանխատեսված 35-ի փոխարեն: Իրականացվել է 237 սակագների սահմանում՝ կանխատեսված 277-ի փոխարեն:
Հանձնաժողովը 2021 թ. ապահովել է 9 մլրդ 340 մլն դրամ պետական տուրքերի և հարկային եկամուտների մուտքեր պետական բյուջե:
Տրամադրվել է ՀՀ հեռահաղորդակցության բնագավառում ռադիոհաճախականությունների օգտագործման 11 թույլտվություն՝ կանխատեսված 6-ի փոխարեն:
Միջոցառման ծախսերը կազմել են 814.7 մլն դրամ կամ ծրագրվածի 97.6 տոկոսը:
Երկու հանձնաժողովների 2021 թ. կատարողականները քննարկվել են Տնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 1-ի համատեղ նիստում: