Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, երկու ամսով կալանավորվել է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշումը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:
Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից:
Սարգսյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Նախաքննական մարմինը նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել:
Հիշեցնենք՝ Սարգսյանը, Խաչատրյանը և ևս 6 անձ ձերբակալվել էին մայիսի 30-ին Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան