ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձավ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին հարցին:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մտադրության մասին:
«Մենք պետք է որոշում կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ընդունում բոլորի նկատմամբ, թե՞ փուլ-փուլ ենք գնում:
Ինչ վերաբերում է տեխնիկական մասի ապահովմանը, ապա մեր համակարգերը զարգացնելու մասով բավականին մեծ գումարներ ունենք: Կարծում եմ՝ որոշումը կայացնելու արդյունքում տեխնիկական որևէ խնդիր ՊԵԿ-ի կողմից չի լինի»,- ասաց Բադասյանը: