Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստը:
Դատարանն այսօր հետազոտել է գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ դեպքի վայրում տեսախցիկների ֆիքսած կադրերը, վկայի և մեղադրյալներից մեկի մասնակցությամբ փորձաքննության եզրակացությունները:
Մանթաշյանը, որը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունները կազմակերպելու և Կառավարության շենքից Հայաստանի դրոշը հափշտակելու համար, անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան