Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում երեխաների համար տեղի է ունեցել ժամանցային ծրագիր՝ մուլտհերոսների և ուրախ ավտոբուսի մասնակցությամբ: Երեխաներին ողջունել և օրվա առթիվ շնորհավորել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը փոքրիկների համար կազմակերպել է արտթերապևտիկ զարգացնող ծրագիր՝ ավազաթերապիայի մեթոդով, որի նպատակն է նպաստել անձի ստեղծարարությանը, հուզական արտահայտման նվազեցմանը և սոցիալականացմանը: Ծնողների համար ՀԱԲ-ում իրականացվել է ֆիլմի դիտում և քննարկում: