Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքների կատարողականը կազմել է 97,7 տոկոս: Մեկ ծրագրի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է 4 միջոցառում. դրանց իրականացման համար փաստացի օգտագործվել է 833.7 մլն դրամ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է 1 ծրագիր՝ 2 միջոցառումով: Փաստացի օգտագործվել է 529.7 մլն դրամ, կատարողականը 98.5 տոկոս է:
Մեկ ծրագիր էլ՝ 4 միջոցառումով, իրականացրել է Կադաստրի կոմիտեն: Կատարողականը կազմել է 94,6 տոկոս, ծախսվել է 3 մլրդ 964.8 մլն դրամ:
Քաղաքաշինության կոմիտեն իրականացրել է 2 ծրագիր՝ 10 միջոցառումով: Ծախսվել է 1 մլրդ 238 մլն դրամ, կատարողականը եղել է 93.7 տոկոս:
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 5 ծրագիր՝ 14 միջոցառումով: Փաստացի ծախսվել է 6 մլրդ 612 մլն դրամ: Կատարողականը եղել է 92.3 տոկոս: