ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չորեքշաբթի՝ հունիսի 1-ին, Վաշինգտոնը կներկայացնի Ուկրաինային ռազմական օգնության նոր՝ 11-րդ փաթեթը, որը գնահատվում է 700 մլն դոլար։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը։
Նոր փաթեթը կներառի HIMARS հրթիռային համակարգեր, ռադարներ, ուղղաթիռներ, մեքենաներ և հակատանկային զենքեր, ներառյալ՝ Javelin համակարգեր, ինչպես նաև նախկինում մատակարարված սարքավորումների պահեստամասեր:
«Տրամադրվող զինամթերքը հնարավորություն կտա ուկրաինացիներին առավել ճշգրիտ հարվածներ հասցնել Ուկրաինայի ներսում գտնվող պատերազմական գոտու առանցքային թիրախներին, ինչպես նաև կօգնի նրանց հակահարված տալ ռուսական առաջխաղացմանը»,- ասել է պաշտոնյան:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ ուկրաինական բանակը մատակարարվող հրթիռային համակարգերն օգտագործելու է «ուկրաինական տարածքում ռուսական ուժերի առաջխաղացումը հետ մղելու համար, այլ ոչ թե ռուսական տարածքում գտնվող թիրախների դեմ»։
ԱՄՆ Ջո Բայդենն էլ New York Times-ում հրապարակված հոդվածում խոստացել է Ուկրաինային տրամադրել միլիարդների հասնող ֆինանսական աջակցություն՝ օգնելու, որ այդ երկիրը դառնա ժողովրդավարական ու կարողանա պաշտպանվել ցանկացած հարձակումից: Բայդենը նաև վստահեցրել է, որ որ ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ուղղակիորեն չի միջամտի ուկրաինական հակամարտությանը, եթե ՆԱՏՕ-ի ուժերը չենթարկվեն հարձակման։