Եվրոպան, հետևելով ԱՄՆ-ին, շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային: Հունաստանը Կիևին կտրամադրի հետևակի մարտական մեքենաներ, որոնք արտադրվել են դեռևս ԳԴՀ-ում մոտ 30 տարի առաջ: Դրա դիմաց Աթենքը Բեռլինից կստանա արդիականացված զրահատեխնիկա։ Սլովակիան էլ Ուկրաինային խոստացել է ինքնագնաց հաուբիցներ, որոնք կրակում են 40 կիլոմետր հեռավորությամբ։
Գերմանական իշխանությունները հայտարարել են, որ Բունդեսվերի համար ստեղծվել է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ, որից ավելի քան 40 միլիարդը, ըստ լրատվամիջոցների, կուղղվի օդուժի հզորացմանը։