Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ ստուգելու մանրաձկան որսը։ Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Ստուգումների արդյունքում մանրաձկան որսի դեպքեր չեն արձանագրվել։
Կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
Ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին հորդորում ենք խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը, լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է»,- նշված է գրառման մեջ։