Ուկրաինայի Գերագույն ռադան դիմել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ Ռուսաստանին կազմակերպության անդամ պետության կարգավիճակից զրկելու խնդրանքով: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը հայտարարել էր, որ չնայած «հակառուսական հիստերիային» և քարտուղարության ու այլ պետությունների ճնշումներին՝ չի հաջողել Ռուսաստանը մեկուսացնել: