Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և կարևորել կազմակերպության փորձագիտական աջակցությունը բարեփոխումների նախագծման և իրականացման փուլում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում բարեփոխումների շուրջ: