Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
«Հիշեցնենք, որ Մ6 միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ) հատվածը հիմնանորոգվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ»,- նշված է գրառման մեջ։