ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:
Դրանք տեղի են ունենալու երկու փուլով: Առաջին փուլում տեղի կունենան ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և մյուս մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը, որոնց ընթացքում կառավարության համապատասխան ոլորտային գերատեսչությունների բյուջետային կարգադրիչների հետ կքննարկվի բյուջեի կատարողականը:
Քննարկումները կտևեն մինչև հունիսի 13-ը: Այնուհետև բյուջեի կատարողականը քննարկվելու է ԱԺ լիագումար նիստում:
Նիստին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։