Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4 կմ երկարությամբ հատվածի (կմ0+000 - կմ4+370) վերականգնումն ավարտական փուլում է։ Ճանապարհը նորոգվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։
Տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակներում 2020 թ. վերականգնված Մ-7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի բնակավայրը միացնում է Կաթնաջուր գյուղին։
Կապալառու կազմակերպությունը կատարել է հողային, ասֆալտապատման աշխատանքներ, իրականացրել է գաբիոնային շարվածք‚ վերականգնել է ջրահեռացման համակարգը, արվել են նաև այլ աշխատանքներ։ Այժմ ընթացքի մեջ են ճանապարհի կահավորման աշխատանքները։
Ծրագրի շրջանակում նորոգվել են նաև Կաթնաջուրի հասարակական նշանակության շինություններ՝ մանկապարտեզ և դպրոց տանող 330 մ ընդհանուր երկարությամբ ուղիները։
Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհը նորոգվում է Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։