«Դիմադրություն» շարժման մասնակիցները առավոտից կրկին անհնազանդության հերթական ակցիան են իրականացնում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում և երթ սկսել: Ակցիայի մասնակիցները քայլերթով հասել են դատախազության շենքի մոտ, որից հետո երթը հասել է ԱԳՆ շենք:
«Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը երթի մասնակիցներին կոչ է արել ոստիկանների հետ կոնֆլիկտ չհրահրել, քանի որ իրենց միակ նպատակը նախարարների հետ պատգամավորների հանդիպումն է, որպեսզի հասկանան նրանց դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ:
Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ ընդդիմադիրների պահանջը կփոխանցեն նախարարներին:
Սաղաթելյանը նաև հայտարարել է, որ այսօր շենքեր չեն շրջափակելու: