Խերսոնի շրջանի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս նախաձեռնել Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկվելու գործընթաց, որպեսզի տարածաշրջանը դառնա Դաշնության լիարժեք սուբյեկտ:
Այդ մասին հայտարարել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը:
«Խերսոնի մարզը մտադիր է մոտ ժամանակներս մտնել ՌԴ կազմի մեջ՝ դառնալով լիարժեք սուբյեկտ»,- տեղեկացրել է նա: