Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծումը:
Ալիևը Պուտինին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին: