«Գազպրոմ» ընկերությունը մայիսի 31-ից դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Նիդերլանդներում իր հիմնական գործընկեր Gasterra-ին: Պատճառն այն է, որ նիդերլանդական ընկերությունը չի կատարել ապրիլին մատակարարված գազի վճարումները և հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարելուց:
Gasterra-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ նոր սխեմայով վճարումները կարող են հանգեցնել Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների խախտմանը, ինչպես նաև վճարման պահանջվող ձևի հետ կապված ֆինանսական և գործառնական ռիսկերը մեծ են:
Լեհաստանից, Բուլղարիայից և Ֆինլանդիայից հետո Նիդերլանդները չորրորդ երկիրն է, որը պաշտոնապես կդադարի ռուսական բնական գազ ստանալ՝ մատակարարումների դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով: