Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Էրդողանը ՌԴ ղեկավարին տեղեկացրել է, որ պատրաստ է Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել Ստամբուլում, ինչպես նաև մասնակցել կողմերի միջև մոնիթորինգի մեխանիզմին, եթե Մոսկվան և Կիևը համաձայնեն դրան:
Նշվում է, որ ռուսական կողմը չի մեկնաբանել այդ նախաձեռնությունը և տեղեկացրել է ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման շուրջ քննարկումների մասին:
Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ ևս Էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստ է շարունակելու անհրաժեշտ աջակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար, ներառյալ՝ միջնորդական ջանքերը: